Պուտինը իր զարմուհուն նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Ցիվիլևան՝ Վլադիմիր Պուտինի զարմուհին։ Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հունիսի 17-ին, այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


2023 թվականի ապրիլին Ցիվիլևան գլխավորել է «Հայրենիքի պաշտպաններ» «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին աջակցելու պետական ​​հիմնադրամը։


Ցիվիլևայի ամուսին Սերգեյը ղեկավարել է Կեմերովոյի մարզը մինչև 2024 թվականի մայիսը, այնուհետև նշանակվել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի պաշտոնում:


Պուտինի մեկ այլ հրամանագրով պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Պավել Ֆրադկովը՝  ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Ֆրադկովի որդին։